ԿարևորՀասարակություն

Այսօր Կապի զորքերի կազմավորման 21- րդ տարեդարձն է (տեսանյութ)

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Այսօր մեր երկրում  նշվում է Կապի զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առավոտյան այցելեց Քանաքեռում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասը, որտեղ նշվում էր Կապի զորքերի կազմավորման տարեդարձը: Բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ  ռազմական կապի նորագույն միջոցների հետ, ինչպես նաև համացանցի միջոցով շնորհավորեց Գերմանիայի Գրաֆենվյոր քաղաքում տեղակայվեց ամերիկյան ռազմաբազայում  անցկացվող «Համատեղ ձգտում 2013» միջազգային զորավարժությանը մասնակցող հայ կապավոր սպաներին տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցեց: Ամերիկացի հրամանատարը իր գոհունակությունն էր հայտնում հայ կապավորների պատրաստվածության մակարդակից:

Մեր երկրի կապի զորքերը ձևավորվել են Արցախյան ազատամարտի տարիներին՝ ապահավելով բանակի անընդհատ և հուսալի ղեկավարումը, ինչի մասին տոնական միտինգին իր ելույթում նշեց պաշտպանության նախարարության կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

Տոնական միջոցառման ավարտին ռազմական կապավորներն արժանացան պաշտպանության նախարության պարգևների, պատվոգրերի և արժեքավոր նվերների: Վերջում կայացավ շքերթ։

Ցուցադրել ավելի
Back to top button