WikiLeaks- ի սերվերը վաճառվել է հայտարարվածից 33 հազար անգամ թանկ


Ամերիկյան կառավարության գաղտնի փաստաթղթերը հրապարակած եւ դիվանագիտական համաշխարհային երկրաշարժ սադրած WikiLeaks կայքի սերվերը վաճառվել է eBay ինտերնետային աուկցիոնում։ Նախնական հայտարարված 1 դոլարից գինը հասել է մինչեկ 33 հազարի։
Dell ընկերության PowerEdge R410 տիպական սերվերը վաճառքի է հանել շվեդական Bahnhof պրովայդերական ընկերությունը, որը ծառայություն էր մատուցում WikiLeaks- ին տեղեկատվական սկանդալային արտահոսքի ժամանակ, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ eBay- ում լոտը ներկայացված էր, որպես «աշխարհը փոխած նշանակալի սարքավորում», որտեղ «պահպանվում էին հարյուր հազարավոր ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր», որը սարքին վիճակում է եւ «կարելի է օգտագործել գնելուն պես»։
WikiLeaks- ը բացասաբար է վերաբերվել ակումցիոնին՝ Bahnhof- ին մեղադրելով ինքնագովազդի մեջ։