2 մլրդ դոլար կպահանջվի սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու համար


Ժնևում նախօրեին սկսվել են Ռուսաստանի արտործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի բանակցությունները Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությունը հանձնելու Ռուսաստանի առաջարկի հարցով: Հանդիպումից առաջ Լավրովն ու Քերրին համատեղ ասուլիսում հույս են հայտնել, որ այդ ծրագիրը հնարավորություն կտա խուսափել Սիրիա ռազմական ներխուժումից:
ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ Սիրիայից ստացել է փաստաթղթերի փաթեթ քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնցենցիան ստորագրելու համաձայնությամբ:
Սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար միջազգային հանրությումը ստիպված կլինի 2 միլիարդ դոլար ծախսել,- ասել է ամերիկյան և ռուսական փորձագետների մասնակցությամբ «ՌԻԱ- Նովոստիի» կազմակերպած հեռուստակամրջի ժամանակ «Գրին Քրոսս» ոչ կառավարական կազմակերպության ծրագրերի տնօրեն, զանգվածային ոչնչացման զենքի ոլորտի փորձագետ Փոլ Ուոքերը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ նպատակի համար կարող է տրամադել տասնյակ միլիոն դոլարներ, սպասվում է, որ նրան կաջակցեն նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան:
Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել, որ գործին մասնակցություն կարող է ունենալ նաև Ռուսաստանը: «Սիրիան նույնպես պետք է միջոցներ ներդնի, այդ պարտավորությունը բխում է քիմիական զենքը արգելող կոնվենցիայից»,-նշել է Ուոքերը։