

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ Երևանում կայացել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը, ինչից հետո պատվիրակությունների բոլոր ղեկավարները նշեցին, որ հանդիպումը շատ օգտակար էր ու արգասաբեր:
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/130913fule.mp3
Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ հետ, բայց ոչ ի հաշիվ դաշնակցային գործընկերոջ
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և ՄՄ միանալու որոշումը դրանով է պայմանավորված: «Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորինս սերտ համագործակցություն ծավալել ԵՄ հետ, բայց ոչ ի հաշիվ մեր դաշնակցային գործընկերոջ հետ հարաբերությունների»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Ֆյուլե. Ես եկել եմ հասկանալու, թե որոնք են Հայաստանի հավակնությունները Վիլնյուսի գագաթնաժողովի նկատմամբ
Մենք պատեր չենք կառուցում, այլ նպատակ ունենք ազատ առևտրային գոտիներ ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, ընդգծեց հանձնակատարն ու նշեց նաև, որ հարգում են գործընկեր պետությունների ինքնիշխան որոշումները և պատրաստ են օժանդակել այն երկրներին, որոնց նկատմամբ անհարկի ճնշումներ կկիրառվեն։
Ամենամեծ ակնկալիքը բխում է Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ու ԽՀԱԱԳ ստեղծումից հետո, նման համաձայնագիր կնախաստորագրվի Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի հետ, ասաց Ֆյուլեն՝ հիշեցնելով նաև, որ այն հայտարարությունը, որ արվեց Հայաստանի կողմից, թույլ չի տալիս Հայաստանի հետ նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ աշխատել են երեք տարի:
«Ես եկել եմ հասկանալու թե որոնք են Հայաստանի հավակնությունները Վիլնյուսի գագաթնաժողովի նկատմամբ, սակայն ԱԳ ծրագիրը նպատակ ունի ավելի ամրապնդելու համագործակցությունը, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում, մարդկանց տեղաշարժի հեշտացման հարցերում»,- ասաց հանձնակատարը՝ արձանագրելով, որ Ասոցացման մեկ համաձայնագիր կա` Խորը եւ համապարփակ առեւտրի գոտով, և դրանք հնարավոր չէ առանձնացնել:
Հակառակ ճնշումների՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւն էլ կարևորեց վիլնյուսյան գագաթնաժողովը կրթության ոլորտում համագործակցություն խթանելու առումով, ասաց, որ պետք է աշխատել Վիլնյուսում այն ուղղությամբ, որ վերացվեն խոչընդոտները, որ կան տարածաշրջանում, լուծվեն առկա հակամարտությունները:
Իսկ Երեւանի եւ Բաքվի միջև ուղիղ երկխոսության հնարավորությանը վերաբերող լրագրողների հարցին ի պատասխան ավելի ուշ Մահմուդ Մամեդգուլիեւն պատասխանեց, որ դրան պետք է լուրջ նախապատրաստվել: «Այն չպետք է լինի հանդիպում՝ հանուն հանդիպման: Պետք է ինչ- որ եզրակացություններով քննարկումներ լինեն: Դա նախագահներից է կախված»,- ասաց ադրբեջանցի փոխնախարարը։
Ֆուլեն մտահոգություն է հայտնում ակտիվիստների դեմ բռնությունների կապակցությամբ
Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների ու մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ բռնությունների ու ահաբեկման դեպքերի մասին ԵՄ պատվիարակության կողմից արված հայտարարությունը հիշեցնելով՝ Եվրամիության ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասաց, որ խորը մտահոգություն են արտահայտում վերջին իրադարձությունների առնչությամբ և Հայաստանի իշխանություններին կոչ անում անհապաղ ու վճռորոշ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: