Սպորտ
Հարձակում Աֆղանստանում ամերիկյան հյուպատոսության վրա. կան զոհեր


Այսօր վաղ առավոտյան ռազմական հարձակում է տեղի ունեցել Աֆղանստանի արեւմուտքում Հերատ քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա։ «Թալիբան» շարժման գրոհայիններն ստանձնել են պայթուցիկով լի բեռնատարի պայթյունի պատասխանատվությունը։ Բեռնատարը պայթեցվել է հյուպատոսության գլխավոր մուտքի մոտ, որից հետո փոխհրաձգություն է սկսվել գրոհայինների եւ անվտանգության ուժերի միջեւ։
Տեղական ոստիկանության պետ, գեներալ Ռահմատուլլահ Սաֆին հայտարարել է, որ հարձակման ընթացքում զոհվել է ոստիկանության մեկ սպա եւ թարգմանիչ։ Վիրավորվել են դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցներ։ Հերատի կենտրոնական հիվանադանոցի մամուլի ծառայությունը հայտնել է հարձակման երեք զոհի մասին։