

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Զրուցակիցները շարունակեցին սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը: