Քաղաքական

ԵՄ- ն հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը, ՀՀ նախագահին ասել է ԵՄ հանձնակատարը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և հետագա համագործակցության, մինչև այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ բարեփոխումները և ԵՄ-ի հետ հարաբերությունները այսուհետ ևս զարգացնելու կառուցողական ու դինամիկ ոգով: Սերժ Սարգսյանն ընդգծել է իր համոզմունքն առ այն, որ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության տեսլականի հիման վրա:

Հանձնակատար Ֆյուլեն նշել է, որ ԵՄ- ն հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և ակնկալում է այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա լավ ձեռքբերումների վրա շարունակելու կառուցել հարաբերությունները:

Back to top button