Հասարակություն

Դեսպան Ռենոն գոհ է, որ Հայաստանը կշարունակի փոխգործակցությունը ԵՄ հետ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ վաղը «Հայաստանի Ալիանս ֆրանսեզ» կրթամշակութային կենտրոնում  կանցկացվի բաց դռների օր: Միջոցառման ընթացքում կկայանան ֆրանսերեն լեզվի ցուցադրական դասեր, կներկայացվեն Ֆրանսիայում սովորելու հնարավորությունները, կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ։
«Ալիանս ֆրանսեզ»  կրթամշակութային ասոցիացիան արդեն 130 տարվա պատմություն ունի, որից 10 տարին ներկայացված է նաև մեր երկրում: Թեպետ այստեղ նախընտրում են խոսել ֆրանսերենով, սակայն «Հայաստանի Ալիանս ֆրանսեզ» կենտրոնի  տնօրեն Սյուզան Ղարամյանը հայերենով ներկայացրեց լրագրողներին կենտրոնի գործունեությունը և առաքելությունը: Ըստ նրա՝ այստեղ իրականացվում է ֆրանսերենի ուսուցում ժամանակակից ուսումնական մեթոդներով և տեխնիկայի կիրառմամամբ, դասավանդողների շարունակական վերապատրաստում և ֆրանսիական մշակույթի տարածում: Կենտրոնը սերտորեն համագործակցում է մեր երկրում Ֆրանսիայի դեսպանատան հետ։ Ֆրանսերենի ուսուցումը կատարվում է այստեղ վճարովի հիմունքներով, իսկ դասընթացի քննությունների արդյունքներով տրվում է ֆրանսիական պետական վկայական։

Բաց դռների օրվան ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսին ներկա էր նաև Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Անրի Ռենոն, ով կարևորեց «Հայաստանի Ալիանս ֆրանսեզ» կրթամշակութային կենտրոնի գործունեությունը: Ասուլիսից հետո դեսպանը պատասխանեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարների վերաբերյալ լրագրողների հարցերին: ԴեսպանՌենոն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի՝ ԵՄ հետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամության կապակցությամբ։

Դեսպանը հանդես եկավ Հայաստանի եվրոպական օրակարգի օգտին՝ խրախուսելով եվրամերձեցման գործընթացի շարունակականությունը բոլոր ոլորտներում։

Back to top button