ԿարևորՔաղաքական

Բաքուն գնալով ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի քաղաքականությանը (լրացված)

լրացվել է ժամը 14։56- ին

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/130913EAHK.mp3
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին։  Հանդիպման ընթացքում  քննարկվեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նախագահ Սահակյանց , որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է` հավելելով, որ գնալով այն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը` այս համատեքստում կոչ անելով համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հարցին։

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ այցը ճանաչողական է և ինքը եկել բոլոր կողմների մոտեցումներին ծանոթանալու և սովորելու համար։ Ամերիկացի դիվանագետը ժպիտով ընդունեց այն հարցը, թե նախագահ Օբամայից ինչ ուղերձ է բերել ԼՂՀ նախագահին և ժողովրդին։ «Բոլորին ենք դիմել»,- ասած համանախագահը՝ հավելելով, որ փորձում են որոնել ի խաղաղություն եւ կայունության հուսատետալու րատեսական տարբերակներ։

Ինքը՝ համանախագահը, Ստեփանակերտում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կրկին անդրադարձավ հարաբերությունների կարգավորման «երկրոդ ուղուն»։ Առաջինը բանակցություններով որևէ որոշման հասնելն է և ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ, երկրոդը, համանախագահի խոսքից կարելի է ենթադրել, պիտի զարգանա դրան զուգահեռ: Այդ ճանապարհը փոխվստահության միջոցառումների իականացումն է ու մարդկանց միջեւ ինչ- որ հարաբերությունների զարգացմանը նպաստելը։

Լրագրողների հետ Ստեփանակերտում առաջին հանդիպումը ամերիկացի դիվանագետը ավարտեց քաղաքավարի ժեստով, ասաց, որ երջանիկ է այդ գեղեցիկ երկիր այցելելու համար և առաջարկեց մնացած հարցերը թողնել հետագա հանդիպումներին: Նախագահական նստավայրից ԵԱՀԿ ՄԽ համանախագահը ուղևորվեց դեպի սահման` շարունակելով ծանոթանալ իրավիճակի հետ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումը անցկացվեց Ասկերանի ուղղությամբ: Դիտարկմանը ղարաբաղյան կողմից մասնակցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ- ից։

Ցուցադրել ավելի
Back to top button