Հասարակություն

Արգենտինահայ գործարարը նշականվել է Ազգային բարի կամքի դեսպան

Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած առանցքային դերի, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրած իր ջանքերի համար, այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակել է Ազգային բարի կամքի դեսպան։

«Ես շատ ուրախ եմ ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու և, իմ դիրքն օգտագործելով, ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը»,- ասել է Էռնեկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button