Հասարակություն

Ամերիկյան հայտնի ORACL ընկերությունը Հայաստանում Կենտրոն է հիմնում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Երկարատև բանակցությունները աշխարհում առաջատար համարվող ORACL ընկերության հետ վերջապես արդյունք տվեցին: Ընկերության բարձրագույն ղեկավարության հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել էր դեռ անցյալ տարի Ֆրանկֆուրտում: Այսօր ՀՀ կառավարությունն ու ՏՏ ոլորտում առաջատար ORACL ընկերությունը փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել, որն իր մեջ երեք հիմնական ուղղություններ է ներառում: 

Առաջինը՝ կրթական ծրագրերն են. «Համալսարաններում շրջելուց հետո մենք հասկացանք, որ լրացուցիչ կրթական ծրագրերի անհրաժեշտություն կա, և մենք ցանկանում ենք օժանդակել ակադեմիական շրջանակներին, որպեսզի ուսանողները կարողանան ավելի լավ որակի կրթական ծրագրերին մասնակացություն ունենալ»,- համաձայնագրի ստորգարումից եհտո լրագրողների հետ հանդիպմնան ժամանակ հայտարարել է ORACL ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը։

Երկրորդ ուղղությունը կառավարության հետ համագործակցությունն է, որպեսզի կառավարության գործունեությունը հնարավորինս էլեկտրոնացված, համակարգչայնացված լինի։ «Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը մեծածավալ աշխատանքներ իրականացրել է և շատ երկրներից առաջ է գտնվում»,- ասել է Ալեն Բլանը:

Երրորդ ուղղությունը, ըստ ընկերության ավագ փոխնապագահի,  ORACL-ի կենտրոնի հիմնադրումն է, որպեսզի «մեր արդեն ձևավորված կարողությունները, փորձը այս կենտրոնի միջոցով փոխանցվի հետագա տնտեսական զարգացմանը»։

Ցուցադրել ավելի
Back to top button