ԿարևորՄիջազգային

Օբամայից հետո ամերիկացիներին դիմեց նաեւ Պուտինը

Սիրիայի դեմ նախատեսված ռազմական գործողությունից հրաժարումը կօգնի ամրապնդել փոխադարձ վստահությունը միջազգային հարաբերույունների ոլորտում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան The New York Times թերթում հրապակածա հոչվածում։ «Եթե մենք կարողանանք խույս տալ Սիրիայի դեմ հարձակումից, դա կբարելավի մթնոլորտը միջազգային հարաբերությունների ոլորտում եւ կամրապնդի փոխադարձ վստահությունը։ Սա կդառնա մեր ընդհանուր հաջողությունը եւ կբացվի  կենսական կարեւորության հարցերով հետագա գործակցության դռները»,- ասել է Պուտինը։

Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական հարձակումը մեծ թվով անմեղ մարդկանց զոհվելու պատճառ կդառնա եւ հակամարտությունը կտարածվի Սիրիայի սահմաններից դուրս։ Պուտինն ընդգծում է, որ սիրիական հակամարտության մեջ ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը «կարող է խաթարել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, իսրայելա- պաղետինյան հակամարտությունը կարգավորելու բազմակողմ ջանքերը, եւ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը բերել հետագա ապակայունացման։ Նա նաեւ ընդգծել է, որ Սիրիայում իրադարձությունների զարգացման նման սցենարը «կվերացնի միջազգային իրավունքի ողջ համակարգը»։

Ռուսաստանի առաջնորդը ամերիկացիներին բացատրում է, որ Սիրիայում գնում է պայքար ոչ թե ժողովրդավարության համար, բազմակրոն երկրում հակամարտոթյան մեջ  են կառավարական եւ ընդդիմադիր ուժերը։ Այնտեղ քիչ են ժողովրդավարության կողմնակիցները, սակայն շատ են «Ալ Կաիդայի» եւ այլ տիպի ծայրահեղական գրոհայիններ, որոնք ընդդիմանում են կառավարությանը։ Ընդդիմության կողմում պայքարող որոշ կազմակերպություններ ընդգրկված են ահաբեկիչների ամերիկյան ցուցակում։

Ընդունելով փաստը, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, Պուտինն ընդգծում է, որ կան լուրջ հիմքեր կարծելու, որ մեղավորը ոչ թե կառավարական զորքերն են, այլ երկրում գործող գրոհայինները, «որպեսզի իրենց հզոր հովանավորներին սադրեն ներխուժել երկիր»,- ասված է հոդվածում։

Պուտինը ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատրաստակամությունը Սիրիայում ստեղծված իրավիճակին խաղաղ լուծումներ գտնելու հարցում: «Մենք պետք է գործենք միասնաբար, որպեսզի հույսը չկորչի և պետք է վերադարձնենք մեր քննարկումները բանակցությունների հուն»,- ասվում է հոդվածում:

Back to top button