ԿարևորՔաղաքական

Քաղաքական կամք, զիջումներ բոլոր կողմերից, ժողովուրդների ընկալում. Ղարաբաղյան խնդրի կարգավորման ՄԽ համանախագահի բանաձեւը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Ստանձնելով պաշտոնը՝ ժամանել եմ լսելու և սովորելու նպատակով, լրագրողների հետ հանդիպման հենց սկզբում հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ի դեպ՝ այս պատասխանը հնչեց լրագրողների գրեթե բոլոր հարցերին ի պատասխան: Համանախագահը նշեց, որ 20 տարի է անցել հրադադարից և տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարել ու արժանի են խնդրի լուծմանը, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: Այս կարգի լուծումը, ինչպես մենք տեսել ենք բանակցային երկար տարիների ընթացքում հեշտ չէ: Եվ դա չի կարող տեղի ունենալ, եթե չլինի քաղաքական կամք առաջնորդների կողմից, եթե չլինեն զիջումներ բոլոր կողմերից և եթե չլինի ժողովուրդների շրջանում ընկալումը, որ խաղաղությունը բխում է ապագա սերունդներիշահերից, ասաց նորանշանակ համանախագահը հիշեցնելով, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը շարունակում են մնալ ուղղորդող գործոններ ղարաբաղյան խնդրի կարագավորման գործընթացում։

Ամերիկացի համանախագահը կարեւորեց վստահության և անվտանգության ձևավորող միջոցների անհրաժեշտությունը եւ հույս հայտնեց, որ կկարողանան նորովի ջանքեր ձեռնարկել երկրորդ ուղու նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Ջեյմ Ուորլիքը մինչ Երևան այցը Բաքվում էր, ուր դարձյալ փորձել է «լսել ու ծանոթանալ»: «Ալիևի հետ խոսել եմ, թե ինչպես կարող ենք բանակցությունների միջոցով գտնել խնդրի լուծումը»,- ասաց ՄԽ  համանախագահը:

Հայաստանի ՄՄ միանալու որոշումը որքանով կազդի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա, մտավախություն չունի՞ արդյոք համանախագահը, որ Ռուսաստանը կարող է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առանձին հադես գալ։ Լրագորղների հարցին   Ուորլիքը պատասխանեց, որ սպսում է ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ աշխատանքին ու կարծում է, որ կկարողանան իրար օգնել խնդրին խաղաղ լուծում գտնելու հարցում։

Բոլոր կողմերից պետք է զիջումներ լինեն, եթե ուզում ենք խաղաղության հասնել, նշեց ամերիկացի նորանշանակ համանախագահը: Նա նաև զերծ է մնացել պատասխանել «Ռադիոլուրի» հարցին, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ-ը լռություն պահպանեց այն դեպքում, երբ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Բաքվում` ադրբեջանական զինվորական համազգեստ հագցրեցին ու հրապարակեցին հարցազրույց, որը հակասում է Ժնևյան կոնվենցիային:

Ցուցադրել ավելի
Back to top button