ՓՄՁ- ների վրա այսօր ամենաշատն ազդում է սպառողների նվազումը, ցույց են տալիս ուսումնասիրությունները


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ուսումնասիրել ու պարզել է, որ Հայաստանում նվազել են սպառողները: Վերջին երկու ամսվա ընթացքում հարցման է ենթարկվել շուրջ 230 ՓՄՁ: Փորձել են պարզել, թե որո՞նք են հինգ այն գործոնները, որոնք նրանց բիզնեսի վրա բացասական են անդրադառնում: Որպես թիվ մեկ խնդիր նշվել է սպառողի պակասը։ «Արդեն ոչ այնքան օրենքները, հարկային բեռը կամ հարկային ստուգումենրը, այլ օրենքների հաճախակի փոփոխությունը , անհավասար մրցակցությունը կամ կոռուպցիան, որքան որ նշել են սպառողի պակասը»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Աղքատությունը Հայաստանում ավելացել է, որն էլ իր հերթին է սպառողի պակասի պատճառ դարձել՝ ընկել է գնողունակությունը։ Վերը նշված երկու գործոնը դարձել են ամենաուժգին բացասական ազդող գործոնները: «Տեղական փոքր բիզնեսը խեղճացել է»- արձանագում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, եթե սպառող չկա, գնողունակությունն ընկել է, ուստի և չի կարողանում նույն արդյունավետությամբ աշխաատի։ «Սա բերելու է նրան, որ աղքատությունը կավելանա և երկրից հեռանալու սինդրոմը կմեծանան»,- փաստում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
Պետությունն այստեղ ինչ որ քայլեր պետք է ձեռնարկի, կարծում է Գագիկ Մակարյանը՝ կրկին բարձաձայնելով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հարյուր հազար նոր աշխատատեղի ստեղծումը բավարար չի լինելու: 230-240 հազար աղքատ ընտանիքի մեջ հինգ տարվա ըթնացքում 50 հազարի հարցն է լուծվելու: Հինգ տարի հետո Հայաստանում դեռևս 180 հազար ընտանիք առանց աշխատանքի է մնալու։ «Երբ հաշվում եմ, որ հինգ տարիների ռեժիմով նույն դինամիկայով շարունակենք, առնվազն 20-25 մինչև 30 տարի է հարկավոր, որ մենք աղքատությունը հաղթահարենք: Բայց ի՞նչ կնշանակի, որ մենք մեր ընտանիքներին ասենք 30 տարի աղքատ մնացեք, որ 30 տարի հետո դուք աղքատությունից դուրս գաք»։
Հայասատանի գործատուների հանրապետական միության նախագահը ինտենսիվ լուծումների անհրաժեշտություն է նկատում: Դրանցիցի մեկը ՓՄՁ-ին ընդհանրապես հարկերից ազատելն է։ Գագիկ Մակարյանը հաշվարկել է՝ «Ընտանիքը պետք է 600-700 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ կարողանա կենսական միջին պահանջները բավարարել: Մինչդեռ՝ այսօր Հայաստանում աղքատության գաղափարը նույնիսկ բզինեսի մեջ է խորանում, ինչը բնականաբար հակասում է բիզնեսի գաղափարախոսությանը»։