Տնտեսական

ՓՄՁ- ների վրա այսօր ամենաշատն ազդում է սպառողների նվազումը, ցույց են տալիս ուսումնասիրությունները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Հայաստանի գործատուների հանրապետական  միությունը ուսումնասիրել ու պարզել է, որ Հայաստանում նվազել են սպառողները: Վերջին երկու ամսվա ընթացքում հարցման է ենթարկվել շուրջ 230 ՓՄՁ: Փորձել են պարզել, թե որո՞նք են  հինգ այն գործոնները, որոնք նրանց  բիզնեսի վրա բացասական են անդրադառնում: Որպես թիվ մեկ  խնդիր նշվել է  սպառողի պակասը։ «Արդեն ոչ այնքան օրենքները, հարկային բեռը կամ հարկային ստուգումենրը, այլ օրենքների  հաճախակի փոփոխությունը , անհավասար մրցակցությունը կամ կոռուպցիան, որքան որ նշել են սպառողի պակասը»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական  միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Աղքատությունը Հայաստանում ավելացել է, որն էլ իր հերթին է  սպառողի պակասի պատճառ դարձել՝ ընկել է գնողունակությունը։ Վերը նշված  երկու գործոնը դարձել են ամենաուժգին բացասական ազդող գործոնները: «Տեղական փոքր բիզնեսը  խեղճացել է»- արձանագում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, եթե սպառող չկա, գնողունակությունն ընկել է, ուստի և  չի կարողանում նույն արդյունավետությամբ աշխաատի։ «Սա բերելու է նրան, որ աղքատությունը կավելանա և երկրից հեռանալու սինդրոմը կմեծանան»,- փաստում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Պետությունն այստեղ ինչ որ քայլեր պետք է ձեռնարկի, կարծում է Գագիկ Մակարյանը՝  կրկին բարձաձայնելով՝ առաջիկա հինգ  տարիների ընթացքում հարյուր հազար նոր աշխատատեղի ստեղծումը բավարար չի  լինելու:  230-240  հազար աղքատ ընտանիքի մեջ հինգ տարվա ըթնացքում  50 հազարի հարցն է  լուծվելու: Հինգ տարի հետո  Հայաստանում  դեռևս 180 հազար ընտանիք առանց աշխատանքի է մնալու։ «Երբ  հաշվում եմ,  որ հինգ տարիների ռեժիմով նույն դինամիկայով շարունակենք, առնվազն 20-25  մինչև 30 տարի է հարկավոր, որ մենք աղքատությունը հաղթահարենք: Բայց ի՞նչ կնշանակի, որ մենք մեր ընտանիքներին ասենք 30 տարի աղքատ  մնացեք, որ 30 տարի հետո դուք աղքատությունից դուրս գաք»։

Հայասատանի գործատուների  հանրապետական միության նախագահը  ինտենսիվ լուծումների անհրաժեշտություն է նկատում: Դրանցիցի մեկը ՓՄՁ-ին ընդհանրապես հարկերից  ազատելն է։ Գագիկ Մակարյանը հաշվարկել է՝ «Ընտանիքը պետք է 600-700 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ կարողանա կենսական  միջին  պահանջները բավարարել:  Մինչդեռ՝ այսօր Հայաստանում  աղքատության գաղափարը  նույնիսկ բզինեսի մեջ է խորանում, ինչը բնականաբար  հակասում է  բիզնեսի գաղափարախոսությանը»։

Ցուցադրել ավելի
Back to top button