Հասարակություն

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները փոխում են պայքարի ձեւը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ  Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող ակտիվիստների դեմ բռնությունները շարունակվում են: Սակայն որևէ ճնշում ոչ միայն չի կարող կասեցնել իրենց պայքարը, այլև ցանկացած նոր սադրանք կամ տրանսպորտի թանկացման նոր նախաձեռնություն էլ ավելի կուժեղացնի ակտիվիստների պայքարը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստ Դավիթ Գևորգյանը: Իհարկե՝ նման հետապնդումներն ինչ որ տեղ կարելի է նաև հաջողություն համարել ակցիայի կայացած լինելու առումով, սակայն մյուս կողմից էլ բռնության դեպքերը պետք է հետապնդվի առնվազն ոստիկանության կողմից:

Ի դեպ՝ խոսակցություններ կան, որ ցանկացած ընդդիմադիր շարժում, այդ թվում` տվյալ ակցիան, հովանավորվում է դրսի ուժերի կողմից: Այս դիտարկմանը Դավիթ Գևորգյանը շատ նորմալ է վերաբերվում, բնական է, որ կլինեն նման խոսակցույթւոններ, չի հասկանում միայն՝ եթե նման կասկածներ կան, ինչի համար է Ազգային անվտանգության ծառայությունը: Եթե նման բան կա, թող բացահայտի, նկատեց ակտիվիստը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց շուրջ 50 օր նստացույց անող երիտասարդները, հաշվի առնելով, որ իրենց ներկայացրած պահանջի ողջամիտ ժամկետը վաղուց արդեն սպառվել է, հայտարարեցին, որ մոտ ապագայում կփոխեն պայքարի ձևը:

Ցուցադրել ավելի
Back to top button