ԿարևորՀասարակություն

Սոչի- Երեւան երթուղու վթարից զոհվել է 5 մարդ, 10- ը՝ վիրավորվել

Հինգ մարդ է մահացել եւ 10-ը վիրավորվել  այս գիշեր միկրոավտոբուսի է փողոցի եզրագծին կանգնած բեռնատարի բախման հետեւանքով։ Վթարը գրանցվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գուլկեւիչի շրջանում գիշերը ժամը 2։40- ին։

«Միկրոավտոբուսը բախվել է ճանապարհի եզրագծին կանգնած բեռնատարին։ Արդյունքում 5 մարդ զոհվել, 10- ը վիրավորվել են։ Վթարի պատճառները հեքննվում են», ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը։

Բոլոր զոհերն ու վիրավորները Սոչի- Երեւան միկրոավտոբուսի ուղեւորներն էին։

ՀՀ ԱԻՆ հաղորդման համաձայն՝ ըստ նախնական տվյալների տեղում մատացել են 2005թ. ծնված Պիրիկ Պարենյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, Լուսինե  Խաչատարյանը և 1971թ. ծնված Արմեն Բաբայանը, մեկին ինքնությունն էլ դեռ չի հաջողվել պարզել։ Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:

Ցուցադրել ավելի
Back to top button