Միջազգային

Սիրիան պատրաստ է քիմիական զինաթափման փաստաթղթերը հանձնել ՄԱԿ

Դամասկոսը պատրաստ է ՄԱԿ ուղարկել քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հաձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ասել է նախագահ Բաշար Ասադը Россия 24 հեռուստակայանին տված հարցազրույցում։

Ինչպես հայտնել է Սիրիայի նախագահը,  «ԱՄՆ սպառնալիքները չեն ազդել քիմիական զենքը վերահսկողության հանձնելու որոշման վրա»։ Նա ԱՄՆ- ին խորհուրդ է տվել «հրաժարվել Սիրիայի դեմ իր ռազմական ծրագրերից՝ այդ նպատակով չօգտագործելով մտացածին պատճառներ»։

Սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու առաջարկն արել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը։ Այդ քայլը հնարավոր է թույլ տա Սիրիայից խուսափել ամերիկյան ռազմական հարվածից։ Քիմիական զինաթափման ռուսական նախաձեռնությունը արդեն պաշտպանել են Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Իրանը, Իսրայելը եւ Արաբական պետությունների լիգան։

Ցուցադրել ավելի
Back to top button