ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը սպասում է Քերի- Լավրով հանդիպման արդյունքներին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հույս ունի, որ Ժնևում այսօր սպասվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը արդյունավետ կլինի սիրիական քիմիական զենքի սպառնալիքը վերացնելու հարցում, հայտարարել է միջազգային կազմակերպույան պաշտոնական փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը:
«Գլխավոր քարտուղարը հույս է տածում, որ սիրիական քիմիական զենքի սպառնալիքին արձագանքելու գործընթացում առաջընթաց արձանագրելու առումով Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն արդյունավետ կլինի, գործընթաց, որին պետք է հավատարիմ լինեն բոլոր կողմերը», — ասել է Հակը:
Նրա խոսքով՝ ժնև է ուղևորվել նաև ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահրադ Բրահիմին, որը պատրաստ է հանդիպել Լավրովի և Քերիի հետ:
Նշենք, որ ռուսաստանյան կողմը հույս էր հայտնել, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ իր պլանը քննարկման կդրվի Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ :