Միջազգային

ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը որոշում է Սիրիայի ճակատագիրը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրների ներկայացուցիչները Նյու-Յորքում քննարկում են Սիրիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ծրագիրը։ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ցանկանում են մշակել բանաձև, որը կպարտավորեցնի սիրիական կառավարությանը կատարել առաջարկվող բոլոր պայմանները, սակայն Ռուսաստանը հանդես է գալիս այնպիսի փաստաթղթի օգտին, որ բոլոր պայմանները չկատարելու դեպքում Սիրիան պարտադրանքների տակ չհայտնվի:

Ավելի վաղ՝ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ռուսաստանը փոխանցել է ԱՄՆ-ին Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու իր ծրագիրը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացրել է իր մոտեցումները, որոնք անպայման կդառնան քննարկման  առարկա, սակայն բնութագրել է դրանք ավելի շատ որպես ընդհանուր գաղափարներ, քան միջոցառումների մանրամասն մշակված փաթեթ:

Ցուցադրել ավելի
Back to top button