Հասարակություն

«Հայրենանվեր մահապարտներ»- ը դեմ են Սիրիայի դեմ ռազմական գործողությանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/120913azatamartik.mp3
«Դեմ ենք  պատերազմին, դեմ ենք  հերթական երկիրը  քանդելուն»,- այսօր հայտարարել են «Հայրենանվեր մահապարտներ» հկ անդամները՝ քննադատելով Սիրիայի դեմ ԱՄՆ հնարավոր ինտերվենցիան։ Կազմակերպության անդամները նշում են, որ հայ ժողովուրդը ցույցերով ու բողոքի ակցիաներով պարտավոր  է միանալ իրենց բողոքին` չմոռանալով, որ արաբ ժողովրդի շնորհիվ նաև հայերի մի ստվար  զանգված արաբական անապատներում փրկվեց ջարդից ու ստեղծվեց Սիրիայի հզոր հայկական  գաղութը։


«Երկար ժամանակ ինքս ապրել եմ Հալեպում, այս քաղաքում մեկ մուրացկան անգամ չեմ տեսել: Հայ համայնքն այնտեղ ապրում էր բարեկեցիկ,  խաղաղ կյանքով, ցավում եմ, որ  Սիրիայի ծաղկուն պետությունը ավերակների վերածեցին»,- ասաց «Հայրենանվեր մահապարտներ» հկ-ն անդամ, պատմաբան  Արմեն Կարապետյանը։

Ըստ պատմաբանի՝ Սիրիայի դեմ ագրեսիան Միացյալ Նահանգներն իրականացնում է ի հեճուկս Ռուսաստանի և գերտերությունների շահերի բախման պատճառով, ցավոք, հերթակա անգամ տուժոփւմ են փոքր ժողովուրդները։

Ցուցադրել ավելի
Back to top button