ԿարևորՔաղաքական

Հայաստանում ՌԴ նախկին դեսպանը չի կասկածել երբեք, որ Հայաստանը կընտրի ՄՄ անդամակցության ճանապարհը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում գնահատելով գործընթացը Մաքսային միությանն անդամակցության գործընթացը՝ 2009-2013 թթ.-ին Վրաստանում, ապա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն կարծիք հայտնեց, որ ՄՄ- ինանդամակցելը Հայաստանի ազգային-պետական շահերից է բխում և միակ ճիշտ ընտրությունն էր Հայաստանի համար: Հայաստանում նախկին դեսպանը շեշտեց, թե ինքը չէր կասկածում, որ Հայաստանը կընտրի հենց այդ ճանապարհը։ «Այս ճանապարհը լավ հեռանկար է բացում երկրի զարգացման, բարեկեցության բարձրացման, ինչպես նաեւ Հայաստանի դիրքերը և հեղինակությունը Հարավային Կովկասում, եւ ոչ միայն այս տարածաշրջանում ամրապնդելու համար»։

Մոսկվայում տեսակամուրջի մասնակիցները շեշտեցին, թե իրենց տպավորությամբ` Մաքսային միությանն անդամակցելու առիթով Հայաստանում ավելի շատ հոռետեսական տրամադրություններ են: Մինչդեռ, ըստ ռուսաստանցի բանախոսների, Մաքսային միությանն անդամակցությունը նշանակում է Հայաստանում փոքր և միջին նոր ձեռնարկությունների ստեղծում եւ զարգացում, բարեփոխումներ գյուղատնտեսության ոլորտում: Նրանք վստահ են, որ Մաքսային միության շրջանակներում անվտանգության, ռազմա-տեխնիկական համագործակցությանը զուգընթաց կզարգանա նաև հումանիտար համագործակցությունը։

Տեսակամուրջի երեւանյան տաղավարում գտնվող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության առումներով շատ կարևոր դաշնակից է, իսկ Հայաստանը Ռուսաստանին անհրաժեշտ է՝ Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու և պահպանելու համար: «Մոսկվայում կայացած Մաքսային միության մասին որոշումները քաղաքական որոշումներ էին: Մաքսային միությունը մեկ փաստաթուղթ չէ, այլ բավականին ծավալուն համաձայնությունների ամբողջություն»,-նկատեց  հայաստանցի քաղաքագետը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ընդունվել է ոչ միայն առևտրա-տնտեսաական կապերի ամրապնդման, այլ նաև Մաքսային միության երկրների հետ ինտեգրացիոն գործընթացները սերտացնելու համար։

«Մաքսային միության անդամակցությունը ունի դրական նշանակություն, սակայն պետք է նաև քննադատորեն մոտենալ այդ որոշմանը և անհրաժեշտ է պարզել ոչ միայն, թե ինչ է այդ անդամակցությունը տալիս Հայաստանին եւ տալ պատասխան հարցին, թե ինչպիսին է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեյի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովն էլ շեշտեց, որ թեեւ առայժմ չկա ճանապարհային քարտեզ, սակայն, այն կլինի: Նա համոզմունք հայտնեց, որ այդտեղ հաշվի կառնվեն ե’ւ Մաքսային միության բոլոր անդամների, ե’ւ Հայաստանի շահերը։ Ալեքսանդր Սկակովը նաեւ հույս հայտնեց, որ Մաքսային միությունը շեշտը կդնի տնտեսական համագործակցության, այլ ոչ թե քաղաքական նպատակների վրա։

Թեմային այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ արտաքին քաղաքականության «եւ, եւ» գաղափարախոսությունը դեռ ամիսներ առաջ հնարավոր էր: Նրա համոզմամբ, սակայն, դա տեղի չունեցավ հայաստանյան քաղաքական բոլոր ուժերի մեղքով, քանի որ եղան անտարբեր ու լուրջ չվերաբերվեցին Մաքսային միության հետ կապված առաջարկին եւ չքննարկեցին հարցը: Քաղաքագետի գնահատմամբ` հենց այդ պատճառով ընտրության հարց դրվեց «կամ, կամ»- ի շրջանակներում: Ընդհանրապես, քաղաքագետը համոզված է, որ Հայաստանն այլընտրանք չունի Ռուսաստանի հետ հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի հարցում։

Ցուցադրել ավելի
Back to top button