

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանը կարող է եւ չվավերացնել ՄՄ պայմանագիրը, եթե
Խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ուշադրության կենտրոնում այսօր Ազգային ժողովի միջանցն էր, որտեղ անց էր կացվում Արդարադատության խորհրդի երկու նոր անդամի փակ գաղտնի քվեարկությունը: Արդյունքը կանխատեսելի էր` այս պաշտոնին ընտրվեցին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանը:
Իսկ ահա քվեարկելուց հետո խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց լրագրողական շրջափակման մեջ: Հարցեր ուղղվեցին մեր երկրի՝ Մաքսային միությանն անդամամակցության և Եվրամիության հետ ասոցացման հաամաձայնագրի մասին: Ըստ օրենդրի ղեկավարի՝ խորը և համապարփակ առևտրի ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրումը այլևս օրակարգի մեջ չէ, քանի որ այն հակասում է Մաքսային միության ռեժիմին։
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ շարունակվելու է Եվրամիության հետ համատեղ աշխատանքը` մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ փաստացի Մաքսային միությանը անդամակցության գործընթացի մասին կարելի է խոսել 2014 թվականին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ կառույցին միանալը բխում է Հայաստանի շահերից:
Միևնույն ժամանակ՝ ԱԺ նախագահը չբացառեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին ապագա պայմանագիրը կարող է չվավերացվել խորհրդարանի կողմից, եթե այն հակասի մեր ազգային շահերին:
Իրականության աղճատո՞ւմ, թե՞ թվային շահարկում, ԱԺ դահլիճում
Իսկ ԱԺ դահլիճում այսօր բանավեճ ծավալվեց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանի միջև: Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ ` ոչկոմպետենտության և շահարկումների մասով: Նախկին վարչապետը հայտարարեց, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրականությունը, մասնանավորապես տնտեսական ցուցանիշներով:
Ի պատասխան մեղադրանքների՝ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը «պարտքի տակ չմնաց» և առաջ քաշեց իր դիտարկումները` նախկին վարչապետի դիտարկումների շուրջ, որակելով դրանք «թվային շահարկումներ` քաղաքական ենթատեքստով»։