Եվ ընդդիմադիր, եւ իշխանամետ գործիչը կողմ են ՄՄ- ին անդամակցությանը՝ Եվրոպայի հետ կապերը պահպանելուն զուգահեռ


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր ընդդիմադիր և իշխանամետ երկու քաղաքական գործիչ՝ ՀՀԿ անդամ, Աժ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալլեքսանյանը եւ Գուրգեն Եղիազարյանն այսօր համակարծիք էին Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու հարցին։ Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը անիրական է համարում մեր ԵՄ-ին անդամակցելը: Այն, որ ստորագրելով Ասոցացման համաձայնագիր մենք կհայտնվենք դրախտում, դրանք, ըստ նրա, լոկ երազներ են: Քաղաքական գործիչը համաձայն է Մաքսային միություն մեջ մտնելուն, քանի որ մեր բարեկամությունը Ռուսաստանի հետ 2 օր առաջ չի կնքվել, այլ 200 տարի է Ռուսաստանը մեր բարեկամն է։
«Այս պարագայում մեկ միլիոնից ավել մենք գրանցված Ռուսաստանի բնակիչ դարձած հայրենակիցներ ունենք, որոնք օգնում են այստեղ ապրողներին: Մաքսային միության անդամ դառնալ նշանակում է մեկից ձեռք մեկնել երկու միլիոն հայի: Մեր այսօրվա արդյունաբերությունը չի թևակոխել 21-րդ դար, մենք գտնվում ենք անցյալ դարում` հին տեխնոլոգիաներով ենք աշխատում: Այսօր մեր ապրանքները մրցունակ կլինեն հիմնականում ՌԴ-ում»:
Այս ամենը հաշվի առնելով, ըստ Եղիազարյանի, մենք, մտնելով Մաքսային միություն, շահեկան ենք դուրս գալիս Ռուսաստանի հետ: Միառժամանակ բանախոսը նշեց, որ պետք է չէ Եվրոպայի հետ մեր դռները փակել: Ըստ նրա`եվրոպական երկրների հետ հարաբերություններ պետք է ստեղծվեր դեռևս 5-6 տարի առաջ, և այսօր երկընտրանքի առաջ չէինք կանգնի:
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմամբ` այսօր չպետք է թերագնահատել եվրոպական արժեքները և անտեսել այն, ինչ թելադրում է պատմությունը: ՀՀԿ անդամը կողմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը և կարծում է, որ սա ոչ թե ռուս ազգի բարեկամության հետ է կապված, այլ այստեղ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական շահերի խնդիր կա։ Մտնելով Մաքսային միություն` ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով ` արտագաղթը չի նվազի, իսկ Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկումներով, ընդհակառակը՝ դեպի Ռուսաստան արտագաղթը կարող է մեծանալ։