Քաղաքական

Արցախում է գերմանացի խորհրդարանականը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեին եւ նրան ուղեկցող անձանց։ Քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցության տարբեր ուղղություններ:

Նախագահ Սահակյանը ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ` նշելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայ-գերմանական միջխորհրդական բարեկամական խմբի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button