

«Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովն արդեն մոտենում է: Այն խոստանում է ընդգծել Եվրոպայի մի շարք արևելյան հարևանների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Հստակ է, որ որոշ ատյաններում այն սխալմամբ ընկալվում է որպես սպառնալիք: Արդյունքում, ինչպես տեսնում ենք, մեր որոշ գործընկերների նկատմամբ գործադրվում են լուրջ ճնշումներ»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Նա նշել է, որ արեւլյան հարեւանների նկատմամբ ԵՄ քաղաքականությունը միշտ եղել է հստակ։ «Մեր ընդհանուր շահերը պարտադրում են համագործակցել մեր արևելյան հարևան պետությունների հետ մայրցամաքում բարեկեցության և կայունության գոտի ստեղծելու ուղղությամբ։ Ֆյուլեն նշել է, որ Եվրախորհրդարանը ի սկզբանե լրջորեն սատարել է «Եվրոպայի այս հատվածի թե’ քաղաքական, թե’ առևտրային փոխակերպման մոտեցումը»։
«Ճշմարիտ է, որ անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցոըթյունների էին տարվում Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարախոսական անհամատեղելիությունները չեն, և ոչ էլ տնտեսական միավորումների բախումները կամ զրոյական արդյունքով խաղը: Պատճառն իրավական անհամատեղելիությունն է. օրինակ` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը կտան փոխակերպմանահռելիարգասիք` իրավական համապատասխանեցման, օրենսդրական ներդաշնակեցման և շուկայական ազատականացման միջոցով: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱԳ-ները կբերեն զգալի օգուտներ: Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին»,- ասել է Ֆյուլեն։
Նա ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը Մաքսային միության հետ դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ մասնակցությունը լիովին համատեղելի է ԱՊՀ պետությունների հետ ստորագրված այլ առևտրի համաձայնագրերի հետ:
«Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները: Ռուսաստանի ցանկացած սպառնալիք կապված Եվրոպական միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է: Սա վերաբերում է բոլոր տեսակի ճնշումներին, ներառյալ.
- Էներգիայի ոլորտում գների սահմանման հնարավոր չարաշահումներ.
- Առևտրային ոլորտում արհեստական խոչընդոտներ, ինչպես օրինակ` ներմուծման արգելքներ, որոնք կարող են համատեղելի չլինել ԱՀԿ-ի պահանջների հետ, և ծանր մաքսային ընթացակարգեր.
- Ռազմական ոլորտում համագործակցություն և անվտանգության երաշխիքներ.
- Երկարատև հակամարտությունների հարցում աջակցություն»,- հայտարարել է Ֆյուլեն։
ԵՄ հանձնակատարը շեշել է, որ ԱՀ/ԽՀԱԱ-ն չի ստեղծվել ընդդեմ Ռուսաստանի: «Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես կարող է մեծապես շահել Արևելյան գործընկերության երկրների դեպի ավելի լայն եվրոպական տնտեսութույն ինտեգրվելու հանգամանքից»:
Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել իր հարևանների հետ ԵՄ-ի և Մաքսային միության անդամների միջև օրենսդրական համապատասխանության խթանման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ: «Մենք կցանկանաինք բացառել մեր աշխարհամասը երկու մասի բաժանող բաժանարար պատից: Ներկա խիստ մրցակցային համաշխարհային տնտեսության պայմաններում չեն կարող ժամանակի վատնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցության վրա»։
«Ռուսաստանի որոշումն է ստեղծել Մաքսային միություն և Եվրասիական միություն, որի պայմաններում մեր եվրոպական գործընկերները կանգնել են ընտրության առաջ, թե տարածաշրջանային տնտեսական ինտեգրման երկու նախագծերից որը նախընտրել: Աներևակայելի է, որ մեր գործընկերները դառնում են դրանց անհամատեղելիության զոհը: Աներևակայելի է, որ անկաշկանդ որոշման միջոցով մեր գործընկերները պետք է պատժվեն, իսկ մաքսային միության անդամների հետ նրանց առևտրային հարաբերությունները վտանգվեն լինել շատ ավելի վատը, քան մեր սեփական պայմաններն են»,- իր ելույթը եզրափակել է Ֆուլեն՝ խոստանալով անել հնարավոր ամեն ինչ խուսափելու դրանից և աշխատելու հարևանների հետ` փնտրելու ԵՄ-ի և եվրասիական կառույցների միջև առավելագույն համատեղելիության ապահովման ուղիներն այնպես, որ հնարավոր լինի աջակցել առևտրային և տնտեսական ինտեգրման գործընթացին: