ԿարևորՄիջազգային

Ֆրանսիան Սիրիայի քիմիական զենքի վերահսկողության բանաձեւ է ներկայացրել, Ռուսաստանը՝ դեմ է

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել բանաձև, որի համաձայն Սիրիան պետք է պարտավորված լինի իր քիմիական զենքի պահուստները միջազգային վերահսկողությանը հանձնել, որպեսզի այն հետագայում ոչնչացվի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ բանաձևում կնշվի «ծայրահեղ լուրջ» հետևանքների մասին, այն դեպքի համար, եթե Սիրիան խախտի ներկայացված պայմանները:

Ֆրանսիայի այս նախաձեռնությունը հաջորդել է սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի առաջարկին: Սիրիան ընդունել է Ռուսաստանի առաջարկը, սակայն այդ համաձայնության մանրամասները դեռ մինչև վերջ պարզ չեն:

Հանդես գալով Փարիզում՝ Ֆաբիուսն ասել է, որ 5 կետից կազմված բանաձևը կպարունակի պահանջ, որի համաձայն Սիրիան պետք է ամբողջությամբ հրապարակի իր քիմիական զենքի ծրագիրը: Ենթադրվում է նաև, որ կլինեն միջազգային տեսուչների կողմից ստուգումներ և կիրականացվի վերահսկողություն եղած պահուստների ոչնչացման գործընթացում: Բանաձևը կառաջակվի ՄԱԿ-ի խարտիայի 7-րդ գլխի շրջանակներում և կնախատեսի հնարավոր ռազմական և ոչ ռազմական գործողություններ խաղաղությունը վերակագնելու համար, հավելել է Ֆաբիուսը:

Իսկ ահա Ռուսաստանը մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի հարցով այս բանաձևը, որը նախատեսվում է ուժի կիրառում։ Արտգործանախար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կներկայացնի սեփական նախագիծ՝ միջազգային վերահսկողությանը սիրիական քիմիական զենքը հանձնելու աջակցության վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button