Միջազգային

Օբաման ամերիկացիներին բացատրել է, թե ինչու պետք է պատժել Ասադի վարչակարգին

Ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզաբանել է, թե ինչու է Միացյալ Նահանգների անվտանգության շահերից բխում քիմիական զենք կիրառելու համար պատասխանատվության ենթարկել Սիրիային: Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը չի միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին, սակայն օգոստոսի 21-ին տեղի ունեցած քիմիական գրոհը, որը նրա խոսքերով իրականացրել է Բաշար Ասադի ռեժիմը, դարձավ ավելի քան հազար մարդու մահվան պատճառ:

Ըստ նրա` տվյալ պարագայում ռազմական միջամտությունն անհրաժեշտություն է, որպեսզի նման գրոհները չկրկնվեն: Նախագահը նաև ընդծել է, որ ամերիկյան զինվորի ոտքը չի դիպչի սիրական հողին, և ինքը նախընտրում է խնդրի խաղաղ լուծում: Օբաման խոստացել է քննարկել Ռուսաստանի առաջարկը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողութունը հանձնելու վերաբերյալ, հավելելով, որ սկզբում պետք է ստուգել, թե դա որքանով է հնարավոր իրականություն դարձնել: «Դեռ վաղ է ասել, թե այդ առաջարկը, որքանով կհաջողվի», — ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button