Հասարակություն

ՊՆ քննչական ծառայությունը ներկայացնում է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածի քննության արդյունքները

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
ՀՀ  պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմենը Հարությունյանն այսօր անդրադարձել է  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը: Հիշեցնենք, որ վերջիներս մեղադրվում էին հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ: Վիրավորվել էր նաեւ հրամանատար Արտակ Բուդաղյանը:

ՀՀ  պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետը նախ ցավակցեց Բուդաղյանների ընտանիքին  կորստի համար եւ  առաջինն անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելու փաստին: Ապացուցվել է, որ Սուրիկ Խաչատրայանը չունի ապօրինի զենք, իսկ ինքնաշեն զենքից այդ օրը օդ  չի կրակվել: Հետևաբար՝ միայն ինքնաշեն զենքը պահելու համար մարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարկում։

 Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյաններին թիկունքից են կրակել, սակայն համալիր փորձաքննությունները այլ բան եեն պարզել. Բուդաղյանների մարմինների վրա առկա մարմնական վնասավածքները թիկունքից չեն եղել: Ընդ որում՝ Արտակ Բուդաղյանի ստացված մարմնական վնասվածքը, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանիր ստացած 4 մարմնական վնասավածքներից 3-ը, պատճառվել են միևնույն զենքից:

Արմեն Հարությունյանն անդրադարձավ նաև Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, թե կրակոց է հնչել պատշգամբի երկրորդ հարկից։ Հարությունյանի նշեց, որ  Հայկ Ալումյանը անձամբ է ականատես եղել, որ առանաձնատան այն հատավածում, որը հարակից է դեպքի վայրին և որտեղից հնարավոր  կլիներ կրակաոցներ արձակել դեպքի վայրի ուղղությամբ,պատշգամբ չունի։

Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանի կողմից թմրանյութ օգտագործելուն և Բուդաղյանների կողմից ալկոհոլ օգտագործելուն, ապա եզրակացությամբ ապացուցվել է, որ Արտակ Բուդաղյանից և Ավետիք Բուդաղյանից վերցրած արյան նմուշներում հայտնաբերվել է ալկոհոլ, իսկ Տիգրան Խաչատրյանի մեզից և մազից վերցրած անալիզներում՝ թմրանյութեր, բայց ասել՝ դրա ազդեցության տա՞կ է եղել դեպքը, թե՞ ոչ, հնարավոր չէ, քանի որ մազի միջից թմրանյութի պարունակությունը երբեք չի անցնում, իսկ մեզի մեջ պահպանվում է 36 օր։

Անդրադառնալով Արտակ Բուդաղյանի հնարավոր ձերբակալությանը՝ Արմեն Հարությունյանը նշեց, որ  քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, այդ ընթացակարգն օրենքով սահմանված է, առայժմ նման հիմք չկա նրա ձերբակալման հետ կապված, Լորետա Բարսեղյանի (Սուրեն Խաչատրյանի կնոջ) կողմից եւս բողոք չի ներկայացվել։

Back to top button