Քաղաքական

ՄԽ նորանշանակ համանախագահին ընդունեց պաշտպանության նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն այսօրընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button