Քաղաքական

Հանուն անվտանգության պատգամավորը կողմ է ՄՄ- ին, փորձագետը՝ դեմ

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»
Խոսելով  Մաքսային միության և ԵՄ ասոցացման համաձայնագրի մասին` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի համար անհայտ է, թե Մաքսային միություն անդամագրվելու դեպքում  ինչքանով ենք կորցնելու մեր սուվերենությունը: Այն, որ և’ ԵՄ-ի, և’ ՄՄ-ան հետ չունենք ընդհանուր սահման, հստակ է: Հարություն ՄԵսրոբյանի խոսքով՝ երբ օդում կախված է ինքնիշխանության կորուստը, Արցախի հարցն ու  ընդհանուր սահմանը, անհնարին է խոսալ լոկալ չափանիշների մասին: 


ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի համար, եթե ՄՄ-ան և Ասոցացման համաձայնագրի միջև լիներ ընտրության  տարբերակ, միանշանակ կընտրեր Մաքսային միությունը: 
Վարդան Այվազյանը չհամաձայնեց Մեսրոբյանի այն կարծիքի հետ, որ մտնելով Մաքսային միություն կկորցնենք սուվերենության որոշակի աստիճան։

Պատգամավորը նշեց, որ  ՀՀ-ը իր բոլոր պայմանագրերով և  հարաբերություններով միայն Ռուսաստանի հետ  ունի դաշնային հարաբերություններ և նկատեց, որ չկա մի երկիր և տնտեսական միավոր, որ կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և շուկաների պահպանության գործընթացը:

Կառավարման փորձագետի խոսքով էլ՝ Ռուսաստանը հերիք չի մեր անվտանգության երաշխավորն է, հիմա էլ  էներգետիկ, որը,  վերջինիս ձևակերպմամբ,  մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է։ Աշխարհի անվտանգությունները բաժանել ենք ուրիշներին, այն ժամանակ մեզ պետություն պետք չի, ցանկացած պետության առաջին պարտականությունը սեփական ժողովրդի անվտանգության  բոլոր աստիճանների ապահովումն է, ասում է նա։

Եթե մենք այսօր ունենք ընդհանուր սահման հզոր էներգակիր պետություններից մեկի` Իրանի հետ, Մեսրոբյանը հռետորական հարց է ուղղում, ինչո՞ւ ենք այսօր  հյուսիսներում փորձում գտնել մեր անվտանգությունը: Ըստ Մեսրոբյանի` Մաքսային միությունը ենթադրում է ընդհանուր մաքսային քաղաքականություն: Փորձագետի խոսքով`ստացվում է, որ Արցախի խնդիրը, որի արդյունքում  առաջացավ ՀՀ-ը և 1991 թվականի այս իշխանությունները, սկսում է կորել:

Ցուցադրել ավելի
Back to top button