ՀասարակությունՄշակույթ

Հայ- հնդկական հարաբերությունների 2500- ամյակին նվիրված

Հնդկաստանի Չեննայի՝ նախկին Մադրասի Հայկական փողոցի գոյության 200- ամյակին նվիրված հուշատախտակ կտեղադրվի, հաղորդում է New Indian Express- ը։ Այժմ սպասում ենք կառավարության թույլտվությանը, թերթին հայտնել է Հայաստանի պատվո հյուպատոս Շիվկումար Էաշվարան։ «Մենք աշխատում ենք նահանգի իշխանությունների հետ»,- ասել է նա՝ նշելով, որ արարողությանը հնարավոր է ներկա լինեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հյուպատոսը նշել է, որ սա հայ- հնդկական հարաբերությունների 2500- ամյակին նվիրված նախաձեռնություններից մեկն է։ New Indian Express- ը գրում է, որ Չեննայում (Մադրասում) հայերը հաստատվել են դեռ 16- րդ դարում, այստեղ է կառուցվել Հնդկաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Մադրասի հայոց եկեղեցին, մինչեւ Հնդկաստանի անկախությունն այստեղ է բնակվել մոտ 300 հայկական ընտանիք։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button