Հայաստանի ՄՄ անդամակցությունը պատմական որոշում է, հայտարարում է կոմկուսը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մաքսային միությանը միանալու մասին որոշումը բավականին դրական է ընդունվել Հայաստանի կոմկուսի կողմից: Կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հիշեցրեց, որ հայ կոմունիստները դեռ 1997 թվականին հանդես էին գալիս մեր երկրի Ռւսաստան-Բելառուս միությանը անդամակցելու օգտին՝ հավաքելով 1,5 միլիոն ստորագրություն: Փաստացի՝ Մաքսային միությանը անդամակցությունը ընկեր Թովմասյանը դիտարկում է որպես Ռւսաստանի հետ ինտեգրվելու կարևոր մի քայլ:
Սովորաբար հանդես գալով ընդդիմադիր դիրքերից՝ կոմկուսի առաջնորդը այս անգամ բարձր գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին այցի արդյունքները՝ պաշտպանելով ապագա Եվրասիական միության գաղափարը։ Ըստ Թովմասյանի՝ Ռուսաստանի հետ սերտ և հավերժ համագործակցությունը բոլոր ուղղություններով այլընտրանք չունի:
Կոմկուսի առաջնորդը հայտարարեց, որ մեր երկրի բնակչության մեծ մասը ռուսամետ է:Այս առումով նա այթուլատրելի համարեց որոշ շրջանակների, իր բնորոշմամբ, հակառուսական հիսթերիան և կոչ արեց չստվերել հայ-ռուսական համագործակցությունը:
Անդրադառնալով եվրոպական արժեքներին՝ Ռուբեն Թովմասյանը խոստովանեց, որ իր համար ընդունելի են միայն մշակութային արևմտյան արժեքները: