ԿարևորՄիջազգային

Իրանը պատրաստվում է բանակցությունների, Մոսկվան՝ զիջումների, Վաշինգոտնն էլ մեղմացնում է պատժամիջոցները

Թեհրանը պատրաստ է լուրջ բանակցությունների

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, հայտարարել է նախագահ Հասան Ռոուհանին։ Նա նշել է, որ «առաջին քայլը որոշումն է, որ բանակցությունների պատասխանատուն արտաքին գործերի նախարարությունն է»,- հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

«Մենք ամբողջությամբ պատրաստ ենք լուրջ բանակցությունների ողջ աշխարհի, «վեցյակի» եւ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ»,- ասել է Իրանի նախագահը։ Ռոուհանին նաեւ շեշտել է, որ իրանական ժողովրդի իրավունքներից մեկն է իր հողի վրա ուրանի հարստացումը միջազգային պայմանավորվածությունների համաձայն, ՄԱԳԱՏԷ- ի վերահսկողության տակ եւ ծրագրի խաղաղ նպատակների պայմանով։

Իրանը բանակցություններին իր պատրաստակամության մասին հայտարարել էր դեռ օգոստոսին ԱԳ նորանշանակ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի շուրթերով։

Մոսկվան Իրանին կտա ՀՕՊ համակարգեր եւ կկառուցի Բուշեր 2- ը

Ռուսաստանի իշխանությունները սկզբունքային որոշում են ընդունել Իրանի՝ առանցքային երկու հարցի՝  С-300 զենիթա- հրթիռային համակարգերի տրամադրման եւ Բուշերի ԱԷԿ- ի 2- րդ էնարգաբլոկի շինարարության շուրջ ցանկությունները բավարերելու հարցում, գրում է «Կոմերսանտը»։ Թերթի՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել երկու համաձայնագրերի մշակումը։

Մասնավորապես Իրանին բավարարել է С-300- ի փոխարեն «Антея-2500»- ի մատակարարումը։ Այս թեման Պուտինը պատրաստվում է քննարկել սեպտեմբերի 13- ին Բիշքեկում Ռոուհանիի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։

Վաշինգտոնը մեղմացնում է պատժամիջոցները
ԱՄՆ վարչակազմը չնչին, սակայն մեղմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները, որը հնարավորություն կտա ամերիկյան մարդասիրական կազմակերպություններին աշխատել Իսլամական Հանրապետությունում, իսկ մարզական ընկերություններին էլ փոխգործակցել իրանցի մարզիկների հետ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ բնական աղետների հետեւանքների, վայրի բնության պաշտպանության եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպույունները Իրանու կարող են գործել առանց հատուկ թույլտվության։  Իսկ երկու երկրների մարզական ընկերություններն էլ կարող են ֆինանսավորել համատեղ մարզական միջոցառումներն առանց նախնական հարցման։

 

Ցուցադրել ավելի
Back to top button