Հասարակություն

Թրանսփարենսի ինթերնեյշնըլը դիմել է Էթիկայի հանձնաժողով ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հարցով

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝  խնդրելով քննության առնել ՀՀ  ազգային անվտագության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:

«Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝  ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր «Էշ ա, արա’», «ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտություններով»,- ասված է ԹԻՀԿ դիմումը։

Կազմակերպությունը կարծում է, որ Գորիկ Հակոբյանի՝ քամահրական և անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և նրա կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտում է:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button