ԿարևորՄիջազգային

Օբամա. Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելը «պոտենցիալ ճեղքում» է

ԱՄն նախագահ Բարաք Օբաման Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ հանձնելու Ռուսաստանի առաջարկն անվանել է «պոտենցիալ ճեղքում» սիրիական հակամարտության լուծման մեջ: Ըստ Օբամայի՝ այդ դեպքում ԱՄՆ- ը կարող է հետաձգել Սիրիայի վրա հարվածը: Ամերիկյան մի քանի հեռուստակայաններով  հեռարձակված հարցազրույցում նա ասել է, որ հարվածը իսկապես կհետաձգվի, եթե Բաշար Ասադի կառավարությունը հանձնի քիմիական զենքը միջազգային ընկերակցության վերահսկողությանը:

Միաժամանակ՝ Միացյալ Նահանգների նախագահը կասկած է հայտնել, որ սիրիական կառավարությունը իսկապես կգնա նման քայլի: Օբաման նաև խոստովանել է, որ իրեն հնարավոր է, որ չհաջողվի ստանալ Կոնգրեսի համաձայնությունը Սիրիային հարված հասցնելու հարցում:

Ավելի վաղ՝ Մոսկվան Սիրիային կոչ էր արել փոխանցել քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային ուժերին և ոչնչացնել այն, եթե այդ քայլով հնարավոր կլինի խուսափել ԱՄՆ-ի կողմից պատրաստող ռազմական հարվածից: Ռուսաստանի այդ նախաձեռնությանն արդեն աջակցություն են ցույց տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը և Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ առաջարկը արժանի է ուսումնասիրության պայմանով, որ քիմիական զենքի հանձնումը միաջազգային վերահսկողության տակ կիրականացվի օպերատիվ կերպով և քիմիական զենք կիրառողները կպատժվեն:

Իր հերթին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան Փի Բի Սի հեռուստակայանի մեկնաբանի հետ հարցազրուցում ասել էր, որ չկա որևէ ապացույց, որ իր կառավարությունը քիմիական զենք  է կիրառել:

Ցուցադրել ավելի
Back to top button