Միջազգային

Սիրիայի դեմ ռազմական գործողույան քվեարկությունը Սենատում տեղի կունենա վաղը

ԱՄՆ Սենատում չորեքշաբթի տեղի կունենա Սիրիայի հարցով քվեարկություը, հասատել է Կոնգրեսի վերջին պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը:

Ռիդը չի նշել, թե Սենատն արդյո՞ք պատրաստ է վերջնականապես ընդունել կամ մերժել Սիրիայի վերաբերյալ բանաձևը: Հնարավոր է, որ սենատորները փոփոխություններ մտցնեն արտաքին հարցերի հանձնաժողովում արդեն հավանության արժանացած նախագծում:

Նշենք, որ Օբամայի վարչակազմին դեռ չի հաջողվել ստանալ սենատորների մեծամասնության հավանությունը Սիրիային հարված հասցնելու հարցում: Ավելի վատ է վիճակը Ներկայացուցիչների պալատում, որտեղ բանաձևի հակառակորդների թիվն ավելի  մեծ է, քան՝ կողմնակիցների, սակայն կողմերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում:

Ցուցադրել ավելի
Back to top button