Տնտեսական

ՀՀ տնտեսությունը տպավորիչ ցուցանիշեր ունի, ասել է Բուլղարիայի վարչապետը Չինաստանում

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ:

Բուլղարիայի վարչապետի խնդրանքով` վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք պետություններին նման ցուցանիշ ապահովել չի հաջողվել։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` երկուստեք կարևորվել է գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button