Մշակույթ

Էջմիածնում բացվեց Ռուբեն Սեւակի թանգարանը. «Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում»,- ասաց նրա եղբորորդին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարանը։ «Այս թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը»,- բացման արարողության ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի բարերարությամբ,  ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր: «Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում, որովհետև այս սուրբ հողի վրա վերակենդանացավ ու անմահացավ 1915 թ. Մեծ եղեռնի նահատակ, մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակը», — նշել է  Ռ. Սևակի եղբորորդին՝ ֆրանսահայ բարերար Հովհաննես Չիլինգիրյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button