Հասարակություն

Էմպատիայի`«ցավդ տանեմի» պակասը բերում է ինքնասպանությունների թվի աճի

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»
Ինքնասպանությունը մեղքերից ամենածանրն է, քանի որ նրանում չկա մեղքը քավելու հնարավորություն, ասում է Հայ առաքելական եկեղեցին։ Մեր օրերում ինքնասպանություն երևույթը, կարծես թե, մի փոքր այլ ընկալում ունի: Պատճառները շատ են`սոցիալականից, տնտեսականից մինչև բարոյահոգեբանական անահավասարակշիռ վիճակ, որը մարդուն դրդում է նման գործողության:

«Ինքնասպանություն կարող է գործել ցանկացած մարդ և նշանակություն չունի ուժե՞ղ մարդ է նա, թե՞ թույլ>,- ասում  է առողջապահության նախարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը և խորհուրդ տալիս՝ կարեկից լինել մեկմեկու հանդեպ, ուշադիր լինել օգնություն ակնկալող մարդու նկատմամբ, իսկ դեռահասներին չանտեսել, քանի որ նրանք, ըստ վիճակագրության, ինքնասպանություն են գործում, որպեսզի ծնողների ուշադրությանը արժանանան, հակադրվեն մեծահասակների անհոգությանը, անտարբերությանը:

Իսկ ահա հոգեբան Ցոլակ Հակոբյանն էլ առաջարկում է ներդնել «հոգեբանական վստահության հեռախոս» համակարգ, որը շատ արդիական է արտերկրում և դրական արդյունքներ է ապահովում:

Այսօր Ինքնասպանության կանխարգելման միջազգային օրն է եւ հոգեբանները խնդիրների մասին խոսելուց զատ նաեւ որոշակի վիճակագրական տվյալներ են հաղորդում։ 2008 թ. վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում 100 հազար մարդուց ինքնասպանության դիմում էր 2-ը: Այժմ, ըստ հոգեբույժ Սամվել Թորոսյանի, այդ թիվը կարող է հասնել 10-ի: Այս համատեքստում, հատկապես մտահոգիչ է դեռահասների ինքնասպանությունների հարցը:

Ըստ հոգեբանի՝ ինքնասպանություններ գործում են հիմնականում տղամարդիկ, որոնց ուսերին է ծանրացած ընտանիքի բեռը, իսկ կանայք ավելի շատ այն խմբին են պատկանում, ովքեր հաճախ են գործում, բայց բարեբախտաբար ողբերգական ավարտ չեն ունենում: Տղամարդկանց մոտ ինքնասպանություն գործելու ամենավտանգավոր տարիքային շեմը 50- 60 տարեկանն է, ինչը ծերությունից, հիվանդություններից վախենալու հետևանք է: Կանանց մոտ վտանգավոր շեմը հիսունհինգ տարեկանից հետո է, երբ նրանք կորցնում են իրենց հմայքը: Ի դեպ, մեկ վտանգավոր խումբ ևս ներգաղթյալներն են, ովքեր ինքասպանության ճանապարհին են հիմնականում հայտնվում տվյալ երկրի լեզուն չհասկանալու, հետևապես՝ տվյալ հանրությունից մեկուսացած լինելու պատճառով:

Ինքնսապնություն գործողների 90 տոկոսը հոգեկան շեղումներ ունեցողներ են, իսկ կեսն էլ դեպրեսիայով հիվանդներ, և միայն 30 տոկոսն է գտնվում բժշիկների հսկողության տակ, իսկ մնացած 60 տոկոսի մոտ առաջին անգամ է նկատվում հոգեբանական անհավասարակշիռ վիճակ:

Ցուցադրել ավելի
Back to top button