Սպորտ

Օբաման Ալիեւին նամակ է ուղարկել Ուորլիկի միջոցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքը:

Ամերիկացի բանագնացը Իլհամ Ալիևին է հանձնել Բարաք Օբամայի նամակը ուղղված` Ադրբեջանի իշխանութjուններին: «Հասունացել է բանակցությունների ճանապարհով ձեռք բերված փոխզիջումների հիման վրա տարածաշրջանում խաղաղության հաստատման ժամանակը»,- գրել է Օբաման։ Անդրադառնալով համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիկի նշանակմանը՝ Օբաման ընդգծել է, որ դա հակամարտության խաղաղ կարգավորմանը ԱՄՆ-ի վճռական և միաժամանակ նվիրվածության վառ ապացույցն է:

Օբաման հույս է հայտնել, որ դիվանագետի հարուստ փորձը և Ադրբեջանի կառավարության առաջընթաց ապահովելու ցանկությունը նոր խթան կհաղորդի համանխագահների աշխատանքին և խաղաղ գործընթացքին:

Ցուցադրել ավելի
Back to top button