Հասարակություն

«Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը կզբաղվի նաեւ մեքենաների տարհանմամբ ու տեղափոխմամբ

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Օդից փող անունն ստացավ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, երբ Երևանում  ներդրեց վճարովի ավտոկայանատեղիներ։ Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, որ ընկերությունւը  որևէ ծառայություն քաղաքացիներին չի տրամադրում, փոխարենը տրամադրում է Երևանի քաղաքապետարանին: Վազգեն Հարությունյանն ընդգծեց, որ այդ ծառայություն  իրականացնելու համար ընկերությունն արդեն 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել, մինչև տաեվերջ  ներդրումների չափը կհասնի  5 մլն դոլարի։

Հիշեցնենք,որ վճարովի կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: Հինգ րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վարորդները պետք է վճարեն։ Վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Վազգեն Հարությունյանը ասաց, որ բոլոր վարորդները, որոնք բջջային հեռախոսների միջոցով են հաղորդագրություն ուղարկում և կայանելու համար վճարում կատարում, իրենց անդորրագիրը կարող են ստանալ վճարահաշվարկային կազմակերպությունից։

Օրեր առաջ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դեմ չէ, որպեսզի Հայաստանում ներդրվի վճարովի ավտոկայանատեղիների համակարգը, սակայն նշել էր, որ օրենքում այնքան բացեր կան, որոնց պատճառով մի շարք հարցեր են առաջանում։ Օրինակ՝ Էդուրարդ Հովհաննսիյանը նշում էր, որ ոչ  բոլոր վարորդները կարող են բջջային հեռախոսների միջոցով հաղորդագրություն ուղարկել և կայանելու համար վճարում կատարել։

Այսօր, սակայն, Էդուարդ Հովհաննիսյանն արդեն գիտեր այս հարցի պատասախանը, քանի որ կարդացել էր  «Փարքինգ սիթի սերվիս» կայքւոմ տեղադրված հաղորդագրությունը, որտեղ, ըստ բանախոսի, մանրազնին ներկայացված են վճարման մեխանիզմները։ Նկատենք, որ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը  տեղեկացրեց, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունն իրականացնելու է նաեւ խախտում թույլատրած վարորդների մեքենաների տարհանումն ու տեղափոխումը կայանման հրապարակ: Վազգեն Հարությունյանի խոսքերով՝ քաղաքապետարանը շուտով կայանման հրապարակի տարածք կտրամադրի ընկերությանը։

Ընկերությունն իր ծառայությունների համար ակնկալում է 10 տոկոս եկամտաբերություն, իսկ ներդրումների վերադարձելիության համար՝ 10 տարին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button