Հասարակություն

«Վահագնի» թաղամասում կկառուցվի պատմական Հայաստանի մանրակերտը

«Հայաստան սքանչավայր» ծրագիրը կյանքի կկոչվի «Վահագնի» թաղամասում:  Շուրջ 75 000 քմ տարածքի վրա նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը։ Բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ և պատմական այլ հիշարժան ու կարևոր կառույցներ:

Ծրագիրն այսօր ներկայացվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երևանում իրականացվող ծրագիրը նրանց հավաստմամբ, ևս կհամալրի այդ տասնյակի շարքը: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թաղամասի կառուցապատման շարունակականության և ընդլայնման ծրագիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button