ԿարևորՎերլուծական

Չի կարելի նույն հարթության մեջ դնել ԵՄ-ին ասոցացումն ու Մաքսային միությանն անդամակցելը, ասում է նախկին դեսպանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ` Մաքսային միության առնչությամբ մենք առայժմ միայն ունենք Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների քաղաքական կամքի դրսեւորումը, որը կարող է փոփոխվել: Ըստ Արա Պապյանի` չի կարելի նույն հարթության մեջ դնել ԵՄ-ին ասոցացումն ու Մաքսային միությանն անդամակցելը: Վերջինի դեպում նշանակում է անդամակցում վերպետական կառույցի:

Խոսելով հարցի հետ կապված փաստարկների մասին` նախկին դեսպանը կարծիք հայտնեց, որ թե անվտանգության հետ կապված, թե տնտեսական հողի վրա բերվող հիմնավորումները համոզիչ չեն։ Արա Պապյանը կասկածում է, թե Հայաստանը կկարողանա վերագտնել իր այլընտրանքները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Էդգար Վարդանյանի գնահատմամբ` Մաքսային միություն մտնելը բացառում է Եվրոպայի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Նա նաեւ նկատեց, թե որեւէ թափանցիկություն Մաքսային միության հետ կապված չկա, թեպետ` ԵՄ-ի հետ ասոցացման հարցում էլ շատ քիչ բան է ասվել, բացի նրանից, որ տեղի են ունեցել բանակցություններ, որոնք հաջողությամբ մոտեցել են ավարտին:

Հայաստանն այսօր ավելի բարդ իավիճակում է հայտնվել, որի պարագայում, Էդգար Վարդանյանի ձեւակերպմամբ, մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակական նախաձեռնությունները միավորվեն եւ առաջ քաշեն «ռադիկալ խնդիրներ»։

Ցուցադրել ավելի
Back to top button