Միջազգային

Մոսկվայում ընտրվեց գործող քաղաքապետը, իսկ ընդդիմադիր բլոգերը ընդդիմադիր կուսակցականներից շատ ձայն հավաքեց

Մոսկվան  կիրակի օրը 10-ն ամյա ընդմիջումից հետո  առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ քաղաքապետ  է ընտրել: Ընտրատեղամասեր են եկել ընտրողների միայն մեկ երրորդը, սակայն այս ընտրությունները դիտորդների և փորձագետների մեծամասնության գնահատմամբ  օրինակելի է բացության և թափանցիկության առումով: Ընտրվել է գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ հավաքելով քվեների 51,33 տոկոսը։
Ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որի համար  սոցիոլոգները կանխատեսել էին 15-17 տոկոս ձայն, հավաքել է 27, 27 տոկոս: Այսօր առավոտյան եղած տվյալների համաձայն՝  Նավալնիի ձայները եռակի անգամ շատ են, քան կոմունիստ թեկնածու Իվան Մելնիկովինը, որը հավաքել է 10.72 տոկոս: Մյուս թեկնածուների արդյունքները 3 տոկոսի սահմաններում են տատանվում:

Ցուցադրել ավելի
Back to top button