Քաղաքական
ՄԽ համանախագահն այցելել է Ադրբեջան


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը ժամանել է Ադրբեջան, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Ուորլիկը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնական շրջանակների եւ ԶԼՄ- ների ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ՝ համանախագահը Twitter- ում ինքն էր հայտնել տարածաշրջան այցելելու մտադրության մասին։