Հասարակություն

ՃՏՊ- ների աճի պատճառը մեքենաների թվի աճով է պայմանավորված (տեսանյութ)

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Երևանում արձանագրվել է 710 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 40, մարմնական տարբեր վնասվացքներ ստացել 874  մարդ, այսօր լրագրողներին հայտնեց  Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Ըստ նրա՝ բոլոր տվյալներով, համեմատած 2012 թվականի հետ, արձանագրվել է աճ համապատասխանաբար 117-ով, 7-ով և 115-ով։

Ասֆալտապատման աշխատանքների հետ կապված երթևեկությունը ծանրաբեռնված է Արշակունյաց, Իսակովի պողոտաները, Տերյան փողոցի մի հատվածը: Հիմնականում մեքենաների երթևեկը զգալի ավելանում է առավոտյան, ցերեկվա և երեկոյան պիկ ժամերին` ժամը 8.00-10.00, 12.30-14.30 և 17.30-20.00: Այս ժամանակահատվածներում ճանապարհային ոստիկանության հերթապահությունը ուժեղացվում է:

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում հանրապետություն ներկրվել է շուրջ 17 հազար տրանսպորտային միջոց, ինչը նույնպես անդրադարձել է ճանապարհների ծանրաբեռնվածության և  ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճի վրա, նշեց փոխգնդապետ Արշակյանը։ Արդյո՞ք վիճակը մայրաքաղաքի փողոցներում կշտկվի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, ցույց կտա ժամանակը:

Ցուցադրել ավելի
Back to top button