ԿարևորՍպորտ

Հեշտ է աշխատել հաղթանակից հետո, Դանիայի հետ հանդիպումից առաջ ասում է Վարդան Մինասյանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Վաղը «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Խաղից առաջ այսօր լրագրողներին են հանդիպել Հասյաստանի ու Դանիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու վստահեցրել, որ պատրաստ են վաղվա ֆուտբոլային խաղին։ Հայաստանի հավաքականի կազմում խաղին չեն մասնակցի Յուրա Մովսիսյանն ու ՌոմանԲերեզովսկին: Դեռևս անհայտ է արդյո՞ք կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կկարողանա մասնակցել հանդիպմանը։

Մի քանի օր առաջ Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղի հաղթանակից հետո հայ ֆուտբոլասերները ոգևորված սպասում են նոր հաղթանակների: Կրքերը կսկսեն եռալ սեպտեմբերի 10-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում   նախատեսված` Հայաստան-Դանիա  ֆուտբոլայնի խաղի ընթացքում: Հայ ֆուտբոլասերները շունչները պահած կսպասեն գոլերի: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին ասաց, որ սովորաբար հեշտ է աշխատել հաղթանակից հետո։
Հայաստանի հավաքականի կազմում այս անգամ ընդգրկված չեն լինի Բերեզովսկին, Մովսիսյանն ու, ամենայն հավանականությամբ, Օզբիլիսը: Վերջինս, հավաքականի գլխավոր մարզիչի տեղեկացմամբ, սննդային թունավորում է ստացել ու այժմ հետազոտվում է։ Բերեզովսկին ծնկի հատվածում մկանային վնասվածք է ստացել, «ավելի վատ բան էինք կարծում, բայց լավ է, որ թեթև է, նա ընդամենը 20 օր բաց կթողնի»,- ասաց մարզիչը։

Նրանց փոխարեն նոր խաղացողներ կդաշտ դուրս կգան։ Բնականաբար՝ մարտավարության փոփոխություն կլինի: Իսկ թիմի ավագ է ընտրվել  Հենրիխ Մխիթարյանը: «Այն ֆուտբոիստները, որոնք հիմա իմ տրամադրության տակ են, ինձ լիովին բավարարում են»,- ասում է Վարդան Մինասյանը։ Դանիայի խաղի մարտավարությունը չի փոխվել, նրանց խաղը նման է Չեխիայի հավաքականի խաղին ու այդ առումով կանխատեսելի, նկատեց մեր հավաքականի գլխավոր մարզիչը։

Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Հայաստան- Դանիա խաղից առաջ այսօր Երեւանում հայտարարեց, որ մեծ հարգանքով են վերաբերվում Հայաստանի հավաքականին: «Մենք հետևել ենք ձեզ  հենց սկզբից և հասկանում էինք, որ երկրորդ տեղի համար պայքարողներից մեկը Հայաստանի հավաքականն էր լինելու»,- ասաց Օլսենը, ում խոսքով իր թիմի փիլիսոփայությունը հետևյալն է` բոլորով հարձակվում են և բոլորով էլ պաշտպանվում:

Back to top button