ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության բանակցությունները կսկսվեն հոկտեմբերին

Հայաստանի՝ Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելու բանակցությունները կսկսվեն հոկտեմբերին, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ անցկացվող խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Ռեգնումը»։

Փոխվարչապետի խոսքով՝ հոկտեմբերին պետությունների ղեկավարների մակարդակով տնտեսական բարձր խորհրդում դիրքորոշումների համաձայնեցումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովին համապատասխան հանձնարարություններ կտրվեն Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկի մասին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 25- ին, պետությունների ղեկավարների մակարդակով տնտեսական բարձր խորհրդի նիստում կպատրաստվի զեկույց Հայաստանի՝ ՄՄ հնարավոր անդամակցության մասին։

Շուվալովը միաժամանակ ընդգծել է, որ բանակցությունների գործընթացը կպահանջի որոշակի ժամանակ, քանի որ զուգահեռ կձեւավորվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button