ՄիջազգայինՍպորտ

Արգենտինահայությունը բողոքեց Էրդողանի եւ Ստամբուլի դեմ, հաղթեց՝ Տոկիոն

Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողանի այցի հետ կապված, հաղորդում է «Հյուրիեթը»։ Էրդողնաը Բուենոս Այրեսում մասնակցում էր Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանին, որտեղ Ստամբուլը ներկայացված էր  որպես 2020 թ. ամառային խաղերի մայրաքաղաքի թեկնածու։

Ցուցարարները հավաքվել էին նստաշրջանի անցկացմած վայրում «Ոչ Ստամբուլ 2020» պաստառներով։ Նրանք նաեւ կրում էին Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի լուսանկարները։
Չգիտենք այս ցույցերը նստաշրջանի արդյունքի վրա ազդեցին, թե՝ ոչ, սակայն ՄՕԿ- ը 2020 թվականի օլիմպական մայրաքաղաք հռչակեց Տոկիոն՝ գերադասելով ճապոնական մայրաքաղաքը Մադրիդից եւ Ստամբուլից։

Ցուցադրել ավելի
Back to top button